National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.04.2013
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Վալերի Բուայեի հետ
1 / 3

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեի հետ, ով նաեւ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է:

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բազմակողմ հարաբերությունները, շնորհակալություն հայտնեց պատգամավորին՝ նշելով, որ ուրախությամբ հյուրընկալում են մի անձնավորության, որն իր մոտեցումներով եւ գործունեությամբ ցույց է տվել, թե ինչ վերաբերմունք ունի Ֆրանսիան Հայաստանի նկատմամբ:

Վալերի Բուայեն շնորհակալություն հայտնեց խորհրդարանի իր գործընկերներին ջերմ ընդունելության  համար՝ նշելով, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան, եւ իր համար Հայաստանն արդեն հարազատ ընտանիք է: Նա նշեց, որ եկել է Երեւան՝ հայերի հետ միասին ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

Պատգամավոր Բուայեն նաեւ տեղեկացրեց, որ Ֆրանսիայում ստեղծել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամական խումբ, որի գործունեությանը մասնակցում են նաեւ Ֆրանսիայի նախկին պատգամավորներ: Նա հույս հայտնեց, որ ԼՂՀ-ի հետ բարեկամությունն արդյունավետ կլինի եւ կնպաստի նաեւ այլ ոլորտներում գործակցության ամրապնդմանը:

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Մարգարիտ Եսայանը, Խաչատուր Քոքոբելյանը, Կարինե Աճեմյանը, Մնացական Մնացականյանը ողջունեցին ֆրանսիացի պատգամավորի այցը Հայաստան ապրիլի 24-ի նախաշեմին եւ շնորհակալություն հայտնեցին նրան կատարած աշխատանքի, ինչպես նաեւ հայանպաստ գործունեության համար: Հայ պատգամավորները նաեւ վերահաստատեցին, որ անելու են ամեն բան՝ երկու երկրների միջեւ առկա բարեկամությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:

Վալերի Բուայեն ցավով նշեց, որ չնայած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին մերժվել է, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ միասին կստեղծեն մեկ այլ շրջանակ եւ իրենց ջանքերը կուղղեն հարցը կրկին բարձրացնելուն:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանի եւ Մարգարիտ Եսայանի առաջարկով հյուրին ներկայացվեց հայ երիտասարդ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի ծրագրի նախագիծը՝ նվիրված Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցման 850-ամյակին: Ներկայացվեց նաեւ ծրագրի վերաբերյալ 15 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am